

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ, ԴՐԱՄԱ, ԵՐԱԺՇՏԱԿԱՆ



ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ 2026Թ ԱՇՆԱՆԸ։
ՖԻԼՄԸ ՄԵԾ ԷԿՐԱՆՆԵՐ ԿԲԱՐՁՐԱՆԱ 2027Թ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ՝ ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՆՈՍՏԱԼԳԻԿ ՎԵՐԱԴԱՐՁ ԱՊԱՀՈՎԵԼՈՎ 2000-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ․
ՍՊԱՍՎՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՏՐԱԿՑԻՈՆ, ԱՅԼԵՎ՝ ԴՐԱՄԱՏԻԿ ՇՐՋԱԴԱՐՁԵՐՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ Է ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՀԱՍՆԵԼՈՒ Է ՄԵՐ ՕՐԵՐ։
ԲԵՄԱԴՐՈՂ ՌԵԺԻՍՈՐ
ԳՈԳԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՊՐՈԴՅՈՒՍԵՐՆԵՐ
ՎԱՐՈՒԺԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՄԻՔԱՅԵԼ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՀԵՏԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ
ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՄԻՔԱՅԵԼ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ (ՄԻՇՈ)
Սենց ասեմ. եթե էս ֆիլմը չստացվի նենց, ոնց մենք ուզում ենք, ես դադարեցնում եմ երաժշտությամբ զբաղվելն ու գառի միս ուտելը:

ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ
(ՀՏ ՀԱՅԿՈ)
Այս պրոյեկտը կարևոր է անձամբ ինձ համար ոչ միայն «Հայ Տղեք»-ի պատմությունը և առհասարակ հայկական ռեփ մշակույթի ստեղծումը վավերագրելու տեսանկյունից, այլ նաև որպես նոր շունչ հայկական կինոմատոգրաֆիայի մեջ, որի հիմքում ընկած են իրական դրաման և մարդկային փոխհարաբերությունները:

ԳՈԳԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայ Տղեք»-ը հերթական կենսագրական ֆիլմ չի լինելու․ Վերարտադրում ենք 2000-ականները, Հայաստանի անդերգրաունդ երաժշտական իրականության էներգիան, պատմում խմբի կազմավորման, վերելքի, սկանդալների, բաժանման մասին եւ ոչ միայն։ Մենք մի ամբողջ դարաշրջան ենք վերակենդանացնում էկրաններին:

ՎԱՐՈՒԺԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Մարտահրավեր է. վերստեղծել մի ամբողջ ժամանակաշրջան, ճշգրիտ վերարտադրել աուդիո-վիզուալ բոլոր դետալները, նկարահանել ֆիլմ մարդկանց մասին, ովքեր եղել էին ու կան մեր կողքին, միավորել խաղարկային կինոն ու ռեփ երաժշտությունը եւ ստանալ գեղարվեստական աշխատանք, որը յուրահատուկ մեդիավկայություն կդառնա նաեւ ապագա սերունդների համար։ Ուժեղ թիմ է, վստահ եմ՝ կունենանք բացառիկ գեղարվեստական ֆիլմ։









